Հունիսի 12-24-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կանցկացվի Միխայիլ Տալի 8-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոն Անանդը (Հնդկաստան), չեմպիոնի կոչման հավակնորդ Կարլսենը (Նորվեգիա), գրոսմայստերներ Կրամնիկը, Կարյակինը, Մորոզեւիչը, Անդրեյկինը (Ռուսաստան), Գելֆանդը (Իսրայել), Նակամուրան (ԱՄՆ), Կարուանան (Իտալիա), Մամեդյարովը (Ադրբեջան), փոխանցում է «Շախմատային Հայաստանը»: