Երևանի «Գոլդեն փելես» հյուրանոցում երեկ տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի ղեկավարած «Երևան, իմ սեր» հիմնադրամի նիստը: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նիստի մասնակիցների թիվը բավական շատ է եղել՝ մոտ 100 հոգի: Իսկ քննարկման հիմնական թեման եղել է հիմնադրամի առաջիկա գործունեությունը: Թերթի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը ցանկանում է Երևանում ինչ-որ բիզնես նախագիծ սկսել, ընդ որում, դա վերաբերում է բավական մեծ գումարների: Ու այդ ամենը նա փորձելու է անել հենց այս հիմնադրամի միջոցներով: Մանրամասները պարբերականի այսօրվա համարում:
Նախկին վարչապետը բիզնես է հիմադրում


