Լոռիում հունիսի 3-ին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերով ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը Երեւանի բնակիչ էր, մասնավոր այցով գնացել էր Լոռի: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում հունիսի 3-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել: 22-ամյա երիտասարդը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերում հայտարարել է, որ մտադիր է ինքնասպանություն գործել, սակայն մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ մտերիմները դիմել են իրավապահ մարմիններին: