Ոչ մեկ չի ցանկանում, որպեսզի դու լինես ազատ՝ նույնիսկ քեզ շատ սիրողները: Որովհետև ազատվելով՝ դու կդառնաս անկանխատեսելի…
Ջամայկացի Էնտոնի Պոլ Մու Յանգին մարդիկ ճանաչում են այլ անունով: Նա հայտնի է որպես Մուջի՝ Ադվայտ Վեդանտի վարպետ, իմաստուն հոգևոր ուսուցիչ: Մուջին սովորական բաների մասին խոսում է այնքան պարզ և հասկանալի, որ թվում է այդ մտքերը ծնվել են քեզ հետ միասին:
Այս 10 մեջբերումները կստիպեն մտորել ձեզ ձեր կյանքի, նպատակների և հոգու վերաբերյալ.
Լսիր քո սրտին, դու կսկսես շարժվել ճիշտ ուղղությամբ: Երբեք նույնիսկ չկասկածես՝ ճի՞շտ է այն, թե՞ ոչ:
Կյանքը քեզ ոչինչ պարտք չէ: Եթե քո վերաբերմունքը լինի այդպիսին, դու երախտապարտ կլինես ամեն ինչի համար: Ինչո՞վ ես արժանացել թթվածնով հարուստ մաքուր օդին 30 տարի: Ի՞նչ ես արել, որպեսզի սիրտ ունենաս, որը բաբախում է նույնիսկ այն ժամանակ, երբ քնած ես: Ի՞նչ ես արել որ ընդհանրապես ինչ-որ բանի արժանանաս: Եվ ընդհանրապես, ո՞վ ես դու: Եթե խորը մտածես այդ մասին, այլևս երբեք չես տառապի, այլ կսկսես սիրել կյանքն իր բոլոր դրսևորումներով:
Յուրաքանչյուր միտք ուժեղ է այնքան, որքան ուժեղ է այն ուշադրությունը, որը դուք ընձեռում եք նրան: Ինչ էլ որ տեղի ունենա՝ դա ուղղակի այն է ինչին ուշադրություն եք դարձնում:
Հարաբերությունները՝ այն չէ, որ պետք է ամեն գնով պահպանել, հարաբերություները պետք է վայելել: Չափազանց մեծ ջանքերը լարվածություն են առաջացնում: Երբ դուք դատարկ եք, երբ դուք ազատ եք հարաբերությունների կարիքից, ձեզ հարկավոր չէ հաստատում, ձեզ նույնիսկ հարկավոր չէ, որպեսզի ձեզ սիրեն: Բոլորը ցանկանում են լինել ձեր կողքին, երբ դուք ազատ եք ջանքերից:
Ոչ մեկ չի ցանկանում, որպեսզի դու լինես ազատ՝ նույնիսկ քեզ շատ սիրողները: Որովհետև ազատվելով՝ դու կդառնաս անկանխատեսելի:
Մեծագույն անձնավորություններ գոյություն չունեն: Ալեքսանդր Մակեդոնացին՝ ընդամենը միֆ է: Որտե՞ղ է նրա մեծությունն այժմ: Ես չեմ հանդիպել որևէ մեկին, ով իր սրտում պահի Մեծն Ալեքսանդրի մասին հիշողությունները: Փոխարենը կար մի մարդ, ով ավանակ էր հեծնում և ում մասին հնարավոր չէ մոռանալ նույնիսկ հազարամյակներ հետո: Դուք պետք է ձեզ համար պարզեք, թե ինչո՞ւմ է նրանց տարբերությունը:
Եթե դու հետաքրքրված չես ինչ-որ մտքով, նա քեզ վրա ոչ մի ուժ չունի: Քեզ նույնիսկ պետք չէ դրանից ազատվել: Այն ուղղակի գոյություն չունի:
Աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին դու ես պատկերացնում: Սակայն աշխարհն իրեն քեզ է ներկայացնում այնպիսին, ինչպիսին դու այն համարում ես: Այդպիսին է հավատքի ուժը:
Գտիր ասյնպիսի հանգստություն, որի պահպանման համար անհրաժեշտ չէ ոչ մի փորձ, որովհետև այն հանգստությունը, որը ձեռք է բերվում ինչ-որ փորձի հիման վրա՝ քարուքանդ է լինում Ձեր կյանքի առաջին իսկ սթրեսից հետո:
Նյութի աղբյուրը՝ Mediamag.am