Հրապարակ թերթն անդրադարձել է Գոհար Թադևոսյանից խաբված և տնից զրկված ընտանիքների խնդրին:

Գ.Թադևոսյանը շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Եվ ինչպես ներկայացնում է հոդվածագիրը, վաշխառությամբ հարստացող կինը, ով տարիներ շարունակ ստացականների դիմաց տոկոսով գումար է տվել տարբեր մարդկանց, պարզվում է` դարձել է խարդախ:

Մի օր Գ.Թադևոսյանը պարտապանների աչքի առաջ իբր պատռել է ստացականները, սակայն, ինչպես պարզվել է, դրանք եղել են ստացականների կրկնօրինակները:

Իսկ բնօրինակները օրերից մի օր տիկին Գոհարն օգտագործել է` շանտաժի ենթարկելով նույն այդ պարտապաններին` նրանցից պահանջելով բարձր տոկոսներով գումարներ:

Խնդիրն այնքան է խորացել, որ որոշ ընտանիքներ հայտնվել են փողոցում:

Գ.Թադևոսյանի` վաշխառության վերաբերյալ քաղաքացիական գործը, որ լսվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նոր ընթացք է ստանում` քաղաքացիականից վերածվելով քրեականի: Գործն ուղարկվում է լրացուցիչ քննության:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի համարում: