Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման բարելավման իր որդեգրած քաղաքականությանը և սկզբունքներին՝ Ֆասթ Կրեդիտը հնարավորություն է ստեղծել Կազմակերպության վարկերի գծով վճարումներն իրականացնել առավել հարմարավետ տարբերակով: Այսուհետ կազմակերպության 20 մասնաճյուղերից բացի վճարումները հնարավոր կլինի կատարել TellCell, Easypay և iDram վճարային համակարգերի միջոցով:
Կազմակերպությունը շատ մոտ ապագայում գործարկելու է սեփական վճարային տերմինալների միջոցով վճարում կատարելու համակարգը, որը էականորեն թույլ կտա առավել արդյունավետ սպասարկել և կառավարել հաճախորդների հոսքը:
Սպասարկման առավելությունների շարքում Կազմակերպությունը առանձնացնում է՝
- Շուրջօրյա սպասարկում 24/7 ռեժիմով
- Արագություն և հարմարավետություն
- Երկարամյա ներկայություն ֆինանսական շուկայում /սկսած 1994թ/
- Մասնաճյուղային լայն և ընդլայնվող ցանց երկրում /տարեկան 3 նոր մասնաճյուղ/
- և որ առավել հատկանշական է, ինչը թույլ է տալիս այսօրվա սուր մրցակցության պայմաններում պատշաճ կերպով սպասարկել հաճախորդներին, ինչպես նաև քայլել շուկայի և ժամանակի հրամայականին համընթաց, նույնիսկ 1 քայլ առաջ կատարել, դա ընկերության կողմից բարձր տեխնոլոգիաների մեջ շարունակական ներդրումն է. Ֆասթ Կրեդիտն այն վարկային կազմակերպություններից է ՀՀ-ում, որն աշխատում է սեփական ծրագրային ապահովմամբ:
Իհարկե այսքանով Կազմակերպությունը չի սահմանափակվելու և շարունակելու է բարելավել և թարմացնել սպասարկման պայմաններն ու գործիքակազմը: