Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանի կրթության եւ գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակին:
«Վերջին 10 տարիներին մեծ թեմա կար՝ տառատեսակների լատինականացում եւ արաբականացում: Այժմ բոլորը ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին», ասել է Վասիլևան:
ԱՊՀ երկրների կիրիլիցայից հրաժարվել են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ղազախստանը, որոնք սեփական այբուբեն չունեն:
Հայաստանը նույնպես ԱՊՀ կազմում է: Հայկական այբուբենը ստեղծվել է 5-րդ դարում, կիրիլիցայի ստեղծումից 5 դար առաջ: Հայկական այբուբենն աշխարհի 20 օրիգինալ այբուբենների թվում է:

Աղբյուրը՝ Lragir.am