Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել մեկ տարի առաջ Արցախում զոհված զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի եղբայրը: NEWS.am-ի հետ զրույցում Արտյոմի հայրը՝ Արսեն Վարդերեսյանը նշեց, որ նորածնին անվանել են զոհված որդու անունով:
«Իմ որդին նորից իմ մոտ եկավ, Արտյոմս այսօր առավոտյան ծնվեց 2.800 քաշով, արդեն տեսել եմ»,-հուզված ասաց Արսեն Վարդերեսյանը:
Հիշեցնենք, որ Արտյոմ Վարդերեսյանը զոհվել էր հակառակորդի կրակոցից 2016թ. մարտի 17-ին՝ Մարտակերտի դիրքերից մեկում: Նա Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ էր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենց փոքր երկու քույր:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am