Ավետիք Իսահակյանի տուն-թանգարնում շարունակվում է «Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնության շրջանակներում բացված ցուցահանդես-վաճառքը: Այն բացվել է մայիսի 25-ին ու կփակվի վաղը: Մուտքը նռերով է: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
Ցուցահանդեսի հասույթի 30%-ը կնվիրաբերվի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանին, իսկ 10%-ը կտրամադրվի տաղանդավոր ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարների հեղինակ՝ Լուսինե Գևորգյանին, ով ներկայում լուրջ առողջական խնդիրներ ունի:
«Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնությունը ցուցահանդես-վաճառքների շարք է, որն ուղղված է խթանելու թանգարաններ և պատկերասրահներ այցելությունները, ինչպես նաև աջակցելու Հայաստանի թանգարաններին:
Հիշեցնենք, որ այս նախաձեռնության առաջին ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել էր Ս. Փարջանովի տուն-թանգարանի հարևանությամբ: