Ադրբեջանի զինուժը հունիսի 8-ի երեկոյանժամը 21.00-22.00-ն ընկած ժամանակահատվածում ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կոթի գյուղերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ այդ կրակոցների հետևանքով հայկական զինուժը կորուստներ չի կրել։
«Կոնկրետ դիրքերում՝ զորքերի հետ կապված, որևէ տեսակի կորուստ չունենք»,-ասաց նա՝ հավելելով, որ հակառակորդը մի քանի անգամ՝ ոչ անընդհատ, կրակել է Տավուշի տարբեր համայնքների ուղղությամբ՝ հիմնականում մարտական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի հրաձգային միջոցներ։
Նշենք, որ կրակոցներից թեթեւ վնասվել են նշված գյուղերի մի քանի տների տանիքներ: