Կենդանակերպի այս երկու նշանների ներկայացուցիչներն ընդհանրապես նման չեն իրար։ Նրանք հակադրություններ են։ Եվ չնայած նրանք հնարավորություն ունեն հարաբերություններ կառուցել, պետք է ծայրահեղ խոհեմություն դրսևորեն, որպեսզի լրացնեն միմյանց և ոչ թե՝ վանեն։
Այծեղջյուր և Երկվորյակ
Marketium.ru կայքը գրում է, որ Այծեղջյուրը հավասարակշռված և գործնական է։ Նա հազվադեպ է սիրահարվում, սակայն զուգընկերոջն ընտրում է ամբողջ կյանքի համար և ամբողջությամբ տրվում է իր զգացմունքներին։ Նա շատ լուրջ է մոտենում ընտանիքի կառուցման, պարտականությունների և ֆինանսների բաշխման հարցերին։ Սակայն խաղաղ և ոչ հաստատուն Երկվորյակները լրիվ այլ վերաբերմունք ունեն կյանքի նկատմամբ։ Նրանք թեթևամիտ են, սիրում են անակնկալներ և անսպասելի երևույթներ։ Նրանք իմպուլսիվ են և հաճախ չմտածված բառեր են նետում։ Այծեղջյուրները ստիպված կլինեն ներել զուգընկերոջ անսպասելի քայլերը, տրամադրության և պլանների փոփոխությունները։ Իսկ Երկվորյակները պետք է հրաժարվեն աղմկոտ երեկույթներից և հաշտվեն իրենց ընտրյալի կոնսերվատիզմի հետ։
Մտածող և լուրջ Այծեղջյուրների համար դժվար է ճիշտ մոտեցում գտնել ուրախ Երկվորյակներրի համար։ Այս հարաբերությունները միանշանակ հեշտ չեն լինելու, սակայն մի փորձեք փոխել միմյանց։ Դուք պարտավոր եք սիրելիին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Միմյանց համար փոխզիջումների գնացեք, փորձեք իրավիճակին նայել զուգընկերոջ աչքերով, և ձեզ համար շատ նոր բաներ կբացահայտեք։ Ճիշտ կառուցված այս հարաբերությունները կարող են շատ լավ կյանքի դաս լինել և ավարտվել շատ ամուր և հուսալի կապով։