Մեծ Բրիտանիայի արքայազն Վիլյամի կին Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը պատրաստվում է ծննդաբերել: Արևմտյան լրատվական միջոցները նշել են մի քանի տեղ, որտեղ կարող է տեղի ունենալ այդ պատմական իրադարձությունը և ավելացրել, որ Քեյթի ամուսինը ցանկություն է արտահայտել ներկա գտնվել կնոջ ծննդաբերության ժամանակ:

Ինչպես նշում են լրատվական միջոցները Քեյթ Միդլթոնի ծննդաբերությունը հավանաբար տեղի է ունենալու հուլիսի 13-ին: Նրանք նաև նշում են, որ դքսուհու հարազատները ընտրում են վայրը, որտեղ տեղի է ունենալու այդ պատմական իրադարձությունը:

Առաջին տարբերակով, որը ընտրել է հենց Քեյթը, Royal Berkshire NHS Hospital հիվանդանոցը, որը գտնվում է Ռեդինգ քաղաքում, իր ծնողների տան մոտ: Հենց այդ հիվանդանոցում են ծնվել Քեթրինը և նրա քույր Ֆիլիպան: Սակայն Ռոբերթ Ջոբսոնը բրիտանական թագավորական ընտանիքին մոտ կանգնած լրագրողը համոզված է, որ Միդլթոնը կօգտվի երկրորդ տարբերակից և նա կծննդաբերի Լոնդոնի շրջանի Սուրբ Մարին հիվանդանոցում: «Դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, որտեղ է ծնվելու Քեյթի և Ուիլյամի առաջնեկը, սակայն ամենայն հավանականությամբ այն տեղի կունենա Սուրբ Մարին հիվանդանոցում: Այդտեղ իր ժամանակին Դիանան ծնել է Ուիլյամին և Հարիին»,- նշել է Ջոբսոնը:

Նշվում է նաև, որ արքայազն Ուիլյամը որոշել է ներկա գտնվել կնոջ ծննդաբերության ժամանակ, որից հետո ամուսինները մաիսին դուրս են գալու հիվանդանոցի պատշգամբ, որտեղ նրանց են սպասելու լրագրողները: Ծնդդաբերությունից հետո Քեյթը վեց շաբաթով մեկնել է հայրական տուն: Եթե ամեն ինչ ընթանա լավ, ապա երեխան ուղեկցելու է ծնողներին Իռլանդիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա,որը ծրագրված է հաջորդ տարի: