«Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Անդրե Սիլվան կարող է դառնալ Կրիշտիանու Ռոնալդուի հետնորդն ազգային թիմում:
Այդ մասին հայտնել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը:
«Երբ ավարտեմ կարիերաս, Պորտուգալիան լավ ձեռքբերում կլինի, քանի որ նրանք արդեն մեծ հարձակվող ունեն: Դա Անդրե Սիլվան է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «Gazzetta dello Sport»-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մոտ է իտալական «Միլան» տեղափոխվելուն: