Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր՝ հունիսի 13-ին, կրակոցներից մահացածը նույն քաղաքի բնակիչ 39-ամյա Կամո Փիրուզյանն է: NEWS.am-ի տեղեկություններով, կրակոցները հնչել են ժամը 12.20-ի սահմաններում, իսկ Փիրուզյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Իրավապահները դեպքի վայրում հրազեն են հայտնաբերել: Կրակոցների հետքեր են եղել նաեւ հարակից սուպերմարկետի ապակիների վրա:
Դեպքից քիչ անց հարակից տարածքում պարեկային ծառայություն իրականցող ոստիկանները նկատել են երիտասարդի, որին հետապնդել են, ապա բերման ենթարկել: Պարզվել է, որ նա 26-ամյա Վալերի Դ.-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, մի քանի անգամ կրակել է զոհի վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, սպանվածի եղբայրը 2016 թվականին 2 հոգու էր սպանել եւ դիմել էր փախուստի։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կեսօրին Ալավերդի քաղաքում սպանություն է տեղի ունեցել. հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է տղամարդու դի: