Գերմանացի բժիշկները անակնկալի են եկել, երբ հայտնաբերել են Աֆղանստանի 24 ամյա տաղմարդու գլխում մատիտ,որը այնտեղ է գտնվել շուրջ 15 տարվա ընթացքում:Այս մասին հաղորդում է CTV News-ը:  

Համաձայն Աախեն համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության համաձայն 2011 թվականին տղամարդու մոտ առաջացել են գլխացավեր,որոնց գանգատով նա այցելել է բժշկի: Ինչպես նա անընդհատ հիվանդացել է և սկսել է բողոքել մեկ աչքի տեսողությունից:

Այնուհետև ուղեղի նկարները ցույց են տվել, որ 10 սանտիմետրանոց մատիտը մնացել է գլխում քթի ծակից մինչև կոկորդ: Մատիտը վնասել է աջ աչքի խոռոչը: Հիվանդը անձամբ չի կարողացել բացատրել, թե ինչպես է մատիտը հայտնվել գլխում: Հնարավոր է փոքր ժամանակ նա ընկել է մատիտի վրա: Բժիշկներին հաջողվել է հեռացնել մատիտը առանց որևէ հետևանքների: