Ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցելու այսօր Երևանում տեղի ունեցած ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի եւ Բյուրոյի նիստերին Հայաստանի գլխավորությամբ, որը նախագահում է Եվրոպայի խորհուրդի նախարարների խորհուրդը:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Аpа գործակալությունը` հղում կատարելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին: Սակայն նա չի նշել, թե ինչու է ադրբեջանական կողմը հրաժարվել մասնակցել նիստին:
Նշենք, որ հիմնականում քննարկումները կենտրոնացած են եղել Հայաստանի նախագահության գերակայությունների մասին և ԵԽԽՎ ու Եվրոխորհրդի նախարարների միջև համագործակցության հարցերի շուրջ:
Նիստի օրակարգում շոշափվելու են նաև այլընտրանքային ազատազրկման հարցեր, ինչպես նաև ԵԽ 2014-2015 թվականների բյուջետի հարցը: ԵԽԽՎ-ում ձախակողմյան թևի խումբը առաջարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման կոնտեքստում ԵԽ հնարավորությունները» թեմայով քննարկումներ: Այդ քննարկումների անցկացման ժամկետները որոշվելու են նիստի օրակարգում: