Երևան քաղաքի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիuտում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը: Արտահերթ նիստին մասնակցում էր ավագանու 62 անդամ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծեց, որ Կամո Արեյանի փորձը քաղաքի կառավարման մեջ մեծ է: «Առաջարկում եմ քաղաքապետի առաջին տեղակալ ընտրել Կամո Արեյանին»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Որոշմանը դեմ գնացին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները: Նրանց խոսքով` Կամո Արեյանի կառավարման ժամանակ Երևանում պակասել էին կանաչ տարածքները: Տարոն Մարգարյանը կոչ արեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին կամակերպչական հարցերով ավելի ակտիվ լինել:
Ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել և ուսումնասիրել է քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը և դրական եզրակացություն է տվել՝ Կամո Արեյանին նշանակելու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: