Այս անգամ ադրբեջանական կողմի ուշադրության կենտրոնում է հայտնվել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որն երեկ հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներից մեկին և նշել, «եթե Ադրբեջանը Հայաստանին հարվածի, կտուժի միայն ժողովուրդը, քանի որ մենք չունենք այնպիսի օբյեկտներ, ինչպիսին ունի Ադրբեջանը։ Իսկ եթե մենք հարվածենք Ադրբեջանին, այդ երկրից ոչինչ չի մնա, քանի որ միայն Բաքվի շուրջը կան նավթարդյունահանման այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը միլիոնավոր դոլարների վնաս կտա Ադրբեջանին։ Դրա համար էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել մեզ վրա, բայց սահմանին լարվածություն միշտ ստեղծելու է»:
Պահեստազորի գեներալ-լեյտենանտ Յաշար Այդամիրովը հայտարարել է, որ Ադրբեջանը տիրապետում է բոլոր տեխնիկական հնարավորություններին Երևանին հարված հասցնելու համար:
«Նրանք կարող են նայել քարտեզին: Թող մտածեն, թե Ադրբեջանն ինչ սպառազինություն ունի և ինչ տարածություն է մեր միջև: Ադրբեջանական բանակի համար ոչ մի խնդիր չի առաջացնի նաև Տեր-Թադևոսյանի տունը: Եթե այդ մարդն իր մասին չի մտածում, թող գոնե թոռների մասին մտածի», - ասաց Այդամիրովն ադրբեջանական «Haqqin.az»-ին:


Նյութի աղբյուրը՝ Zham.am