Երկուշաբթի
Երկիրը ստեղծվել է երկուշաբթի, դրա համար էլ մարդիկ, որոնք այդ օրն են ծնվել, միշտ ավելի իմաստուն են, անկաշկանդ ու ջանասեր։ Նրանք սիրում են փորձարկումներ ու համարձակ են։ Ինչ վերաբերում է արտաքինին՝ ապա երկուշաբթի ծնվածները միշտ հոյակապ տեսք ունեն։ Նրանք հրեշտակային դեմքեր ու ոճի փայլուն զգացողություն ունեն։ Նման մարդկանց ենթագիտակցաբար ուզում ես կողքիդ տեսնել։ Այդ մարդիկ, ասես, մագնիս լինեն։ Նրանք չեն վախենում վայրկենական սիրային կապերից, բայց ամբողջությամբ բացվում են միայն «յուրայինների» համար։ Նրանք ամենահմուտ սիրեկաններն են, այնպես որ՝ հաճախ են օգտագործում նուրբ հոգեբանական մոտեցում՝ ռոմանտիզմ։
Երեքշաբթի
Երեքշաբթի ծնված նրբագեղ մարդիկ շատերի սեքսուալ ցանկությունների օբյեկտն են։ Նրանք ֆիզիկապես ուժեղ են ու մի քիչ ագրեսիվ իրենց ցանկություններում։ Բնույթով եսասեր ու ինքնասիրահարված են, հաճախ են մտածում իրենց ու իրենց պահանջների մասին։ Բայց նրանք հոյակապ սիրեկաններ են, որոնք միշտ բնազդաբար հասկանում են, թե ինչ է ուզում իրենց զուգընկերը։ Իսկ ինտիմ խաղերի համար դա հոյակապ հատկանիշ է։
Չորեքշաբթի
Այդ մարդկանց համար շատ դժվար է կողմնորոշվել, թե ինչ ու ինչպես են ուզում անկողնում։ Նրանք ձգտում են փորձել ամեն ինչ, բայց միաժամանակ չեն ուզում «հեշտ հասանելի» ու «թեթեւամիտ» թվալ։ Նրանք չեն վախենում նվաճել նոր բարձունքներ։ Նրանց համար ոչ մի անհնար բան չկա, բայց իրենց տաղանդները նրանք չեն գովազդի։ Նրանց համար կարեւոր արդյունքը օրգազմն է։ Եվ թող ամբողջ աշխարհը սպասի։ Չորեքշաբթի օրը ծնվածների համար կարեւոր է նորությունն ու յուրահատկությունը։ Նրանց հոգնեցնում է միապաղաղությունը ու միատեսակությունը։ Որքան շատ բան տաք նման մարդկանց, այդքան առատ պատասխան կստանաք։
Հինգշաբթի
Հինգշաբթիի մարդիկ կյանքից ամեն ինչ ստանում են արագ ու առավելագույն չափով։ Նրանք չեն վախենում ռիսկից ու գիտեն ադրենալինի համը։ Նման զուգընկերոջ հետ չես հասցնի ձանձրանալ։ Իրենց բնույթով նրանք արդարության ջատագովներ են, դրա համար էլ ավելի լավ է անկողնում միանգամից քննարկել բոլոր արգելված գոտիներն ու թեմաները, քանի որ խաբեություն նրանք չեն ների։
Ուրբաթ
Ուրբաթ ծնվածները արագ «ձուլման» սիրահարներ չեն։ Եվ մենք հիմա խոսում ենք ոչ բուն գործողության արագության մասին։ Նրանք երկար ժամանակ հակված չեն լինում հարաբերությունները ֆիզիկական մտերմության փուլ փոխադրել։ Նրանց համար կարեւոր են զգացմունքները, հարգանքը, ըմբռնումն ու ներդաշնակությունը։ Ուրբաթ-մարդիկ ինտիմին լուրջ են վերաբերվում, դրա համար էլ նրանց չարժե շտապեցնել։ Բացեք ձեր հոգին նման զուգընկերոջ առաջ, իսկ ի պատասխան դուք կստանաք երջանիկ կյանքի դրախտային անկյուն ու լիակատար ներդաշնակություն անկողնում։
Շաբաթ
Այդ մարդիկ, ասես, այրվում են։ Նրանք լի են էներգիայով ու յուրօրինակ են։ Շաբաթօրյա մարդիկ չեն վախենում «անպարկեշտ» զբաղմունքներից ցանկացած վայրում ու օրվա ցանկացած ժամի։ Ադրենալինը նրանց երկրորդ «ես»-ն է։ Նրանք միշտ սպասված ու անմոռանալի են։ Եթե դուք ունեցել եք շաբաթ օրը ծնված զուգընկեր, ապա համատեղ գիշերների կարոտախտը ձեզ երկար ու տանջալի կհետապնդի։
Կիրակի
Նրանք ամենաիմաստուն զուգընկերներն են։ Նրանք հուսալի են, կայուն, ֆիզիկապես ու բարոյապես հիասքանչ։ Նրանք միշտ հոգ են տանում իրենց զուգընկերոջ մասին անկողնում։ Փոխադարձ բավականությունը նրանց կյանքի առաքելությունն է։ Կիրակնօրյա մարդիկ լի են եռանդով ու ունեն հոյակապ ֆիզիկական պատրաստվածություն, ինչը նրանց հրաշալի սիրեկաններ է դարձնում։ Կիրակնօրյա մարդիկ գնահատում են ճոխությունն ու գեղեցկությունը, դրա համար էլ ֆիզիկական բավականությունից բացի ձեզ նաեւ գեղագիտական հաճույք է սպասում։
Որքան էլ աներեւակայելի չհնչի՝ բայց մարդիկ հիմնականում իրար նկատմամբ ձգողականություն են զգում ըստ ծննդյան տարեթվի։ Հնարավոր է՝ հիշելով ձեր նախկին բոլոր զուգընկերներին, դուք կնկատեք, որ նրանց մեծ մասը ծնված է եղել շաբաթվա որոշակի օր։ Բնությունն ու ճակատագիրը միշտ էլ հարուստ են եղել գաղտնիքներով ու հանելուկներով։ Մենք հենց նոր բացահայտեցինք ֆիզիկական ու բարոյական ձգողականության եւս մեկ գաղտնիք։
Սերն ու դրա բոլոր դրսեւորումները մեր կյանքի լուսավոր մասերն են։ Հենց այդ զգացումներն են մեզ ավելի լավը դարձնում ու մեզ երկրորդ շնչառություն նվիրում։ Երջանկությունը որոշակի պահի է գալիս ու հավերժ չի տեւում, դրա համար էլ պետք է սովորել վայելել յուրաքանչյուր ակնթարթը՝ սիրելի մարդու կողքին։