Արցախում այսօր՝ հունիսի 16-ին, հակառակորդի կրակոցից զոհված 3 զինծառայողներից 20-ամյա Վիգեն Պետրոսյանը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ էր:Սեւանի տարածքային զինվորական կոմիսարիատից հայտնում են, որ Վիգեն Պետրոսյանը շուտով պետք է զորացրվեր:
Նա ունի իրենից մեծ եւ փոքր երկու եղբայր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր հակառակորդի կրակոցի հետեւանքով 3 զինծառայող է զոհվել:
Արցախի ՊԲ փոխանցմամբ, հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):