Հանգիստ բնավորությամբ հայրերը, ովքեր մասնակցում են երեխաների դաստիարակությանը, կարող են դրական ազդել երեխայի ինտելեկտի վրա:
Հետազոտությունները կատարել են Լոնդոնի կայսերական ակադեմիայի գիտնականները: Այս մասին հաղորդում է life.ru-ն հղում կատարելով The Independent-ին:
«Սա ազդանշան է հայրերին, որ չարժե սահմանափակվել գումար վաստակելով: Ուշադրություն դարձրեք ձեր երեխային՝ նրա ապագան բարելավելու համար»:
Նման եզրակացության համար վերլուծվել է 128 հայրերի վարքագիծն ու նրանց 3 ամսական երեխաների ճանաչողական զարգացումը:
Բացի այդ, ուսումնասիրվել են նրանց խաղերը, որոնց ժամանակ ծնողները խաղալիքներ չեն օգտագործել: Գիտնականները հետևել են նաև հայրերին, ովքեր գրքեր են կարդացել իրենց 2 տարեկան երեխաների համար: Դրանից հետո, օգտագործելով մտավոր զարգացման ստանդարտ ցուցանիշը, որը ներառում է գույների և ձևերի ճանաչումը, հետազոտողները չափել են փոքրիկների զարգացման մակարդակը:
Գիտնականները հայտնաբերել են երեխաների թեստերի արդյունքների և երեխայի հետ հոր անցկացրած ժամանակի քանակի և որակի միջև դրական հարաբերակցությունը: Սա վկայում է երիտասարդ տարիքից նրանց փոխգործակցության կարևորության մասին: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հանգիստ հայերի երեխաների արդյունքներն ավելի բարձր են, քան նյարդային ծնողների երեխաներինը:
Նյութի առբյուրը՝ newsarmenia.am