Smootrim.ru-ն առաջարկում է հետաքրքիր թեստ. ընտրեք առաջարկվող մրգերից մեկը։ Ձեր ընտրությունը կպատմի բնավորության գծերի մասին։
1. Ելակի սիրահարները նուրբ կանայք են, գնահատում են ամեն գեղեցիկ բան, հասկանում են նորաձևությունից, լավ ճաշակ ունեն և հաճախ են ուշադրության արժանանում տղամարդկանց կողմից։ Կարող են կամակոր լինել, մինչև հասնեն իրենց ուզածին։
2. Տանձ սիրում են հանգիստ, հավասարակշռված կանայք։ Որպես կանոն՝ նրանք լավ տնտեսուհիներ են դառնում։ Այս կանայք ստեղծագործող են, դառնում են իդեալական կանայք, ում մասին երազում են շատ տղամարդիկ։
3. Դեղձ սիրում են կանայք, ովքեր նուրբ հոգի ունեն, համեստ են, ամաչկոտ։ Անտարբերության դիմակի տակ բավական դժվար է տեսնել նրանց՝ չափից շատ խոցելիությունը։
4. Սալոր սիրում են ռոմանտիկ կանայք։ Իհարկե, մաքսիմալիստ լինելով՝ նրանք հաճախ են բախվում դաժան իրականության հետ։ Նեղացկոտ են, բայց երկար նեղացած չեն մնում։ Հաճախ են թեթև մելանխոլիայի մեջ հայտնվում, ինչը նրանց չի խանգարում անել մտածածը։
5. Խաղող ընտրում են կանայք, ովքեր շատ փակ են։ Նրանք չեն կիսվում իրենց գաղտնիքներով, բայց նաև պահում են մյուսների գաղտնիքները։ Բամբասանքը ևս նրանց համար չէ։
6. Բանան սիրող կանայք սիրում են դոմինանտ լինել ամեն ինչում։ Նրանց շրջանում հանդիպում են իսկական կարիերիստներ՝ չնայած այս ամուր կանանց մոտ ևս սև մելանխոլիայի նոպաներ են լինում։
7. Ձմերուկ սիրում են այն կանայք, ովքեր սկզբունքային են, ովքեր չեն կիսվում իրենց խնդիրներով։ Նրանց համար չկան անելանելի վիճակներ, նրանք չեն դասվում այն մարդկանց շարքին, ովքեր սովոր են լողալ ալիքի ուղղությամբ։
8. Նարինջ գերադասող կանայք նուրբ են, բարյացակամ, նվիրված շրջապատին։ Նրանց հետ հեշտ է և ուրախ։ Չնայած թվացյալ անպաշտպանությանը՝ նրանք սովոր են անձամբ լուծել սեփական խնդիրները՝ դրանք չդնելով ուրիշների ուսերին։
Նյութի աղբյուրը՝ 168.am