Մոսկվայի Օստանկինսկի շրջանային դատարանը մերժել է Ստաս Միխալկովի հայցը «Դուբլյոր» ֆիլմում իր կերպարի անօրինական օգտագործման դեմ: Միխալկովը պահանջել է 10 մլն ռուբլի փոխհատուցում: Այս մասին գրում է лента.ru-ն:
Միխալկովի կարծիքով ֆիլմում նրա կերպարին վերագրել են վիրավորական վարվելակերպ և այդպիսով վնասել են երգի հեղինակությանը: Սակայն դատարանը չի բավարարել Միխալկովի փաստերը:
Հայցի պատճառ է հանդիսացել «Դուբլյոր» ֆիլմի հերոսը Միխայիլ Ստասովը անունով,որի դերը կինոնկարում խաղացել է Comedy Club հեռուստահաղորդման մասնակից Ալեքսանդր Ռեվան: Ստասովը ֆիլմում հայտնի երգիչ է, որը մրցակցում է ֆիլմի գլխավոր հերոս Իգոր Ուսպենսկիի հետ,որի դերը նույնպես խաղում է Ռեվան, «Տարվա մարդ» ճանաչվելու համար: Ֆիլմի սկզբում նշվում է, որ իրական դեպքերի և կերպարների հետ համընկնումները պատահական բնույթ են կրում:
Կինոնկարը վարձակալության է դուրս եկել 2013 թվականի հունվարից: