Դենիս Սամփթերը մինչ օրս կրծքով կերակրում է իր 6-ամյա դստերը և ասում է, որ շարունակելու է դա անել այնքան ժամանակ, մինչև դուրստրը՝ Բելը, ինքը չորոշի դադարեցնել:
«Ես այնքան ժամանակ նրան կրծքով կկերակրեմ, որքան նա ցանկանա»,- ասել է 44-ամյա մայրը Daily Mail-ի հետ հարցազրույցում:
Բելը միայն մայրական կաթով չի սնվում: Նա կարող է մայրական կաթով սնվելու ցանկություն ունենալ ինչպես օրը երկու անգամ, այնպես էլ շաբաթը մեկ: Երբեմն նա միանում է 18-ամսական եղբորը՝ Բոին:
«Ես չեմ կարծում, որ դրանում ինչ-որ տարօրինակ բան կա, ես իմ երկու երեխաներին էլ կերակրում եմ այն ժամանակ, երբ նրանք դրա կարիքն ունենում են»,- ասում է Դենիսը:
Մայրը կարծում է, որ իր կաթն է երեխաների ամուր առողջության գրավականը: «Իմ երեխաները գրեթե չեն հիվանդանում: Տղաս՝ Բոն, վերջերս վատառողջ էր, ես նրան այդ օրվա ընթացքում կրծքով կերակրեցի և ահա 24 ժամվա ընթացքում նա ապաքինվեց: Նույնն էլ Բելի հետ է: Երբ նրանք տխուր են, հուսահատված են, դա նրանց հանգստացնում է, օգնում է լավ քնել»,- մանրամասնում է Դենիսը:
Իհարկե, ոչ ոք չի կարող վստահորեն պնդել, որ տղան ապաքինվեց մոր կաթի շնորհիվ, սակայն Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիան պնդում է, որ կրծքով կերակրելը լավ է անդրադառնում թե՛ երեխայի և թե՛ մոր առողջության վրա:
Մտերիմները և հարազատները այդքան էլ դրական չէին վերաբերվում այս երևույթին, սակայն Դենիսը կարծում է, որ իր հաստատակամ բնավորությունն իմանալով նրանք այլևս չեն առարկում:
Դենիսը հերքում է նաև այն կարծիքները, համաձայն որոնց Բելը հիվանդագին կախվածության մեջ է ընկնում մորից,- «Մարդիկ կարծում են, որ Բելին մինչ օրս կերակրելով ես վնասում եմ նրա անկախությանն ու ինքնավստահությանը, սակայն իրականում նա չափազանց անկախ է»:
«Ուսուցիչներն ասում են, որ Բելը շատ հասուն է իր տարիքաի համեմատ: Եթե ինձ 5 տարի առաջ հարցնեիք, ես չէի էլ կարող պատկերացնել, որ մինչ օրս նրան կերակրելիս կլինեմ, սակայն սա լավագույնն է, ինչ ես կարող եմ անել իմ ընտանիքի համար»,- ասում է Դենիսը:
Դենիսն ասում է, որ Բելը գիտակցում է, որ ինքը նորմայից դուրս է: Համաձայն Daily Mail-ի Բելը Միացյալ Թագավորության ամենամեծ երեխան է, ում դեռևս կրծքով են կերակրում: Ինչևէ Բելի համար դա բնական է, և մայրն ասում է, որ խաղալիս նա հաճախ իր տիկնիկներին փորձում է կրծքով կերակրել:
«Երբ Բելը դադարի կրծքով սնվել, ես կտխրեմ, սակայն սա բնական պրոցես է: Նրա կաթնատամները արդեն ընկնում են, և ես զգում եմ, որ նա շուտով կդադարի կրծքով սնվել»,- հավելեց Դենիսը:
Ինչ վերաբերում է իր տղային Դենիսը պատրաստվում է Բոին էլ կերակրել այնքան ժամանակ, որքան նա ցանկանա:
Նյութի աղբյուրը՝ Blognews.am