Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվում է մի շարք քաղաքացիների հայցն ընդդեմ «Լոկալ դեվելոփերս» ՍՊԸ-ի: Հայցվոր կողմը՝ պատմամշակութային հուշարձան հանդիսացող Երևանի Աբովյան թիվ 3 և 3/1 հասցեի թիվ 6 և 7 հասցեներում անշարժ գույքի՝ հողամասեր ու շինություններ, սեփականատերերը պահանջում են վերացնել սեփականատերերի իրավունքների խախտումները, դադարեցնել քաղաքաշինական նորմերի խախտմամբ իրականացված կառուցապատումը: 11-հարկանի ապագա հյուրանոցային համալիրի շենքը գտնվում է Հյուսիսային պողոտայի տարածքում և հարում է մշակութային կապերի հայկական ընկերության շենքին՝ բակի կողմից:

Հայցվոր կողմի միջնորդությամբ գործում որպես երրորդ անձինք ներգրավվել են Քաղաքաշինության, Մշակույթի և Արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Ի դեպ, այսօրվա նախնական դատական նիստը տեղի չունեցավ և հետաձգվեց մինչև հունիսի 20-ը՝ երրորդ անձանց բացակայության պատճառով՝ դատական նիստի վայրի ու ժամանակի մասին ծանուցումները նրանց ուղարկվել էին, սակայն դատարանը ապացույցներ չուներ, որ նրանք ստացել են այդ ծանուցումները:

Աղբյուրը՝ «ՓԱՍՏԻՆՖՈ»