Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Yerevannews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:Հերմինե Հարությունյանը նշեց նաև,որ ընտրագրավը նախագահի թեկնածուին չեն վերադարձնելու: Այսօր ԿԸՀ-ի նիստում կքննարկվի նաև Արամ Հարությունյանի դիմումը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագի թեկնածուն երեկվանից հացադուլ էր անում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց: