Վիտամին E-ն օրգանիզմին անհրաժեշտ սննդարար նյութերից է։ Fithacker.ru-ն գրում է, որ մշակման ենթարկված մթերքի հետ բավական դժվար է ստանալ այս վիտամինի անհրաժեշտ քանակը։ Գոյություն ունեն մի խումբ նշաններ, որոնք կհուշեն, որ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի քանակը։
1. Մկանային թուլություն երեխաների շրջանում։ Մկանային թուլությունն ընդհանուր նշան է, և կարող է հանդիպել նաև մեծահասակների շրջանում։ Դա կարող է մի խումբ հիվանդությունների նշան լինել, բայց կարող է մատնացույց անել նաև օրգանիզմում վիտամին E-ի անբավար քանակը։
2. Մազերի չորություն կամ մազաթափություն։ Վիտամին E-ն չափազանց կարևոր է մազերի առողջության համար։
3. Սեքսուալ ցանկության նվազում։ Վիտամին E-ի անբավարար քանակը մեծահասակների շրջանում կարող է հանգեցնել նաև սեռական ցանկության նվազման։ Զգույշ եղեք։ Եթե կասկածում եք, որ օրգանիզմին չի բավականացնում վիտամին E-ի մակարդակը, դիմեք մասնագետի օգնությանը։
4. Կատարկտ։ Սա աչքի՝ բավական տարածված հիվանդություններից մեկն է. այս վիտամինն ապահովում է աչքերի առողջությունը։
5. Ոտքերի ջղաձգումներ։ Ոտքերի ջղաձգումներ կարող եք առաջանալ այն ժամանակ, երբ դրանք ծանրաբեռնվում են ֆիզիկական վարժությունների ընթացքում։ Հանկարծակի, ցավոտ ջղաձգումները, որոնք չեն անցնում, կարող են վիտամին E-ի անբավարար քանակի նշաններ լինել։
6. Խնդիրներ էրիթրոցիտների հետ։ Արյան կարմիր բջիջները շատ կարևոր են։ Թուլանալու դեպքում դրանք կարող են խնդիրներ առաջացնել։
7. Հյուսվածքների դանդաղ վերականգնում։ Սա է կարող է վիտամին E-ի անբավարար քանակի ևս մեկ նշան լինել։ Վիտամին E-ի բավարար քանակի դեպքում հյուսվածքներն արագ են վերականգնվում. դանդաղ ապաքինման դեպքում ամեն ինչ կարող է բարդանալ, կարող են առաջանալ այլ խնդիրներ։
Նյութի աղբյուրը՝ 168.am