Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ XXI դարի վերջին Երկրի բնակչության երեք քառորդին կսպառնա մահացու վտանգավոր շոգը: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature Climate Change հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել է The Independent-ը։
Գիտնականների գնահատումներն արդարացի են պայմանով, որ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները չեն կրճատվի: Հակառակ դեպքում մահացու տապը կսպառնա մոլորակի բնակչության շուրջ կեսին: Եղանակային պայմաններն ամենից ծանր կլինեն մոլորակի արեւադարձային շրջաններում:
Գիտնականների կարծիքով՝ կլիման այնքան արագ է փոփոխվում, որ մարդիկ հազիվ թե հասցնեն ընտելանալ նոր պայմաններին: Ներկայում, հեղինակների գնահատումների համաձայն՝ շոգից տուժում է մոլորակի բնակչության ընդամենը մեկ երրորդը: Մասնագետները նման եզրակացությունների են հանգել ՝ վերլուծելով ավելի քան 1,9 հազար հետազոտություններ, որոնք նվիրված են սկսած 1980 թվականից տապի պատճառով մարկանց մահացության վիճակագրությանը: Այն վկայում է, որ 2010 թվականին Մոսկվայում տաք օդի պատճառով զոհվել է ավելի քան 10,8 հազար մարդ, 2003-ին Փարիզում՝ 4,9 հազար, 1995-ին Չիկագոյում՝ 740 մարդ: