Եթե ձեր զուգընկերն ուզում է, որ անեք այս բաներից մեկը, գուցե ձեզ համար առանց նրա ավելի լավ կլինի:
1. Փոխեք ձեր արտաքինը
Եթե նա կարծում է, որ դուք ավելի լավը կլինեք միայն եթե նիհարեք կամ քթի ձևը փոխեք, դա ճիշտ չէ:
2. Անկողնում ձեզ համար անհարմար որևէ բան անեք
Դուք գիտեք՝ ինչն է ձեզ գրգռում, ինչը՝ ոչ: Վատ է, երբ նա ձեզ ստիպում է անել բաներ, որոնք ձեզ դուր չեն գալիս՝ առանց ձեր կարծիքը լսելու:
3. Դադադրեք շփվել ընկերների կամ հարազատների հետ
Հնարավոր է՝ նա չափազանց իշխող է և ուզում է ձեր հանդեպ լիակատար իշխանություն ունենալ՝ ձեզ սահմանափակելով ընկերների և հարազատների ազդեցությունից և սթափ մտածողությունից:
4. Հրաժարվեք գաղտնիությունից
Նա ուզում է հասանելիություն ունենալ ձեր բոլոր էջերին, էլեկտրոնային փոստին, նույնիսկ բանկային հաշվին՝ դա հուզական բռնություն և դիկտատուրա է: Մի մտածեք, թե դրա պատճառն այն է, որ նա ձեզ շատ է սիրում:
5. «Խփեք»
Լավ զուգընկերը պետք է ձեզ աջակցի և հանգստացնի, որ թե ասի «խփիր»՝ հաշվի չառնելով ձեր զգացմունքները:
6. Մոռանաք ձեր սահմանների մասին
Զուգընկերը երբեք չպետք է ստիպի անել այն, ինչ չեք ուզում, ինչ որոշել եք երբեք չանել:
7. Վատ մտածեք ձեր մասին
Լավ հարաբերություններում պետք է ձեզ վստահ և սիրված զգաք: Եվ ձեր զուգընկերը պետք է դրան նպաստի:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am