Գարիկ Մարտիրոսյանի կնոջ Instagram-ը պապարացիներին լավագույն փոխարինողն է:
Երեկ իմացանք, որ հայազգի շոումենն ու Ժաննա Լեւինան հայկական ազգային հագուստներով ֆոտոշարքի են մասնակցել։ Ֆոտոթեսթն իրականացրել է Taraz & Art Photolab-ը, իսկ Ժաննան ֆոտոշարքից երկու տեսագրություն է հրապարակել։
Առաջին տեսագրությունում միայն Ժաննան է։
«Շիզոֆրենիային բնորոշ է տրամադրության կտրուկ փոփոխությունը», - տեսագրությունը մակագրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը։
Երկրորդ տեսագրությունում Ժաննան ու Գարիկը հայկական տարազով պարում են մի փոքր ոչ հայկական երաժշտության ներքո:
«Առանց մեկնաբանությունների», - տեսագրությունը մակագրել է Ժաննան։
Նյութի աղբյուրը` NEWS.am