Ամերիկյան «Յունայթիդ Էըրլայնս» ընկերության մարդատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Չիկագո-Պեկին չվերթը, այսօր կատարել է արտակարգ վայրէջք Ալյասկա նահագի Անկորիջա օդանավակայանում: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ այսպիսի որոշում կայացվել է ուղևորներից մեկի ինքնասպանության փորձի պատճառով:

Ասիական արտաքինով կինը, որն ըստ երևույթին մոտ 40 տարեկան էր, թռիչքի ժամանակ ինքնաթիռի զուգարանում փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան հասցրել են խանգարել անձնակազմի անդամները: Դրանից հետո ինքնաթիռը կատարել է արտակարգ վայրէջք, որից հետո կնոջն ուղարկել են մոտակա հիվանդանոց: Հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ մնացած ուղևորները կթռչեն Պեկին այսօր երեկոյան Սան-Ֆրանցիսկոյի օդանավակայանից: