Թուրինի  հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի փոքրիկ հիվանդները հատուկ մարզաշապիկներ են կրում, որոնց օգնությամբ բժիշկները վերահսկում են սրտի աշխատանքը: Նոր տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ երեխան այլեւս ստիպված չէ  մշտապես հիվանդասենյակում մնալու, բժիշկները հեռակա կարգով կարող են իմանալ մարմնի ջերմաստիճանի, շնչառության հաճախականության, սրտի աշխատանքի եւ այլ տվյալներ, հայտնում է Informing-ը:

Ներկայումս բժիշկները ներքին  սարքերով հագեցած  միայն երկու այդպիսի մարզաշապիկ ունեն, սակայն ապագայում շապիկների թիվը մտադիր են հասցնել մինչեւ 150-ի: Հատկանշական է, որ «սրտաբանական» շապիկները գրեթե ոչնչով չեն տարբերվում սովորականներից, դրանք եւս կարելի է լվանալ եւ օգտագործել  առանց սահմանափակումների: