Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդազարյանի նախագահությամբ անցկացվեց «X գրուպ» թռչնաֆաբրիկայի ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի և «Ժողովուրդ» օրաթերթի դատական նիստը:
Հիշեցննեք, որ «X գրուպ» թռչնաֆաբրիկայի ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հունվարի 25-ին նրա կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ «օլիգարխ»-ն իրեն վիրավորելու և զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (ևս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի համար):
«Ժողովուրդ» թերթի դատապաշտպան Հարություն Բաղդասարյանը դատավորից պահանջեց ներկայացնել այն հանագամանքները, թե ինչու՞ է կատարվել դատավարության նորմերի խախտում: Սակայն դատը նախագահող դատավորը չպատասխանեց պահանջին.
«Դուք հարց ե՞ք տալիս, թե՞ պահանջ եք ներկայացնում հարցադրումով»,-նշեց դատավորը: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի դատապաշտպոնը դրան ի պատսախան ասաց «պահանջ»:
Դատավորը պահանջեց պարզաբանում ներկայացուցիչներից գույքի «տնօրինման և օգտագործման շուրջ» ասվածի հիմնավորման համար:
Դատապաշտպանի պարզաբանումներից պարզ դարձավ, որ «ժողովուրդ» օրաթերթի խմբագրության գույքի օգտագործման համար որևէ խոչընդոտ չկա, իսկ տնօրինման հարցում`կան:
Թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի ներկայացուցիչը որպես հավելում ասաց, որ իրենք չեն խոչընդոտել օրաթերթի աշխատանքը և նրանք նույն եռանդով աշխատում են:
Դատավորի այն հարցին, թե՞ ինչ գումարներով է պատրաստվում «Ժողովուրդ» օրաթերթը մուծել տուգանքները, եթե դատավորը որոշի տուգանել լրատվամիջոցին, թերթի ներկայացուցիչը պատասխանեց .
«Հանգանակություն կանեն, ժողովրդից գումար կխնդրեն, «ժողովուրդ» թերթը փրկելու համար:
Դատական նիստի որոշումը կհրապարակվի հաջորդ դատական նիստի ժամանակ` փետրվարի 11-ին:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը.