Ադրբեջանում սկանդալ է հասունանում, որի կենտրոնում Paramount Travel club զբոսաշրջային ընկերության ղեկավար Ֆիքրեթ Մամեդովն է։ Պատճառը Facebook սոցցանցում նրա կտրուկ հայտարարություններն են՝ ադրբեջանալեզու բնակչության հիմնական տարրի ցածր ինտելեկտի վերաբերյալ։
«Դա զանգվածային ստորաքարշության, պնակալեզության, անիրազեկության, հետամնացության (այդ լեզվով առաջադիմական գրականություն, գիտական ու տեխնիկական աշխատանքներ չկան) լեզու է»,- հայտարարել է Մամեդովը՝ ի պատասխան հարցերի, թե ինչո՞ւ ինքը ադրբեջաներեն գրառումներ չի կատարում։
Haqqin.az-ի հաղորդմամբ՝ հայրենակիցներին սահմանափակ ուղեղներով հասարակություն համարելով, որն ունակ չէ ինքնաքննադատության և վերլուծության, Մամեդովը նշել է. «Սա այն ազգը չէ, հանուն որի արժե ջանք գործադրել»։