Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնություոն 64 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովը մրցում էր անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Բաչկովը Հայաստանի միակ մասնակիցն էր եզրափակչում:
Հովհաննես Բաչկովը 24 տարեկան է: Ծնունդով գյումրեցի է: Մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Բռնցքամարոտվ զբաղվում է 7 տարեկանից: