Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ այս յուղն ունի շատ արդյունավետ բուժիչ նյութեր: Այդքան էլ հեշտ չէ կորցնել ավելորդ քաշը՝ չվնասելով սեփական առողջությունը: Դուք պետք է իմանաք, թե ինչպիսի մթերքներ կարող եք ուտել, եթե ուզում եք նիհարել, ինչպես պահպանել քաշը ցանկալի արդյունքի հասնելուց հետո և բարելավել առողջության ընդհանուր վիճակը: Այս յուղը շատ հարմար է դրա համար և շատ երկար ժամանակ օգտագործվում է բնական բժշկության մեջ: Դրա հատկություններն օգնում են ազատվել ճարպից, հատկապես՝ որովայնի շրջանի ճարպից:

Ամենահզոր դարչինի յուղը

Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ դարչինը և դարչինի յուղն ունեն շատ արդյունավետ նյութեր, որոնք օգնում են նիհարելուն: Շատ կարևոր է նաև, որ դարչինի յուղն օգնում է բարելավել ուղեղի աշխատանքը և հիշողությունը, պայքարում է մանրէների դեմ և գերազանց խթանում է իմունային համակարգը: Այն հանդիսանում է նաև հիասքանչ բնական միջոց շաքարախտի դեմ պայքարի համար: Ահա թե ինչպես է պետք պատրաստել դարչինի յուղը տնային պայմաններում:

Բաղադրիչներ

1. Դարչինի փայտիկներ Ցեյլոն – 10 հատ
2. Ձիթապտղի յուղ – 250-300 մլ
3. Ապակե բանկա, լայն «բերանով»

Պատրաստման եղանակը

1. Դարչինի փայտիկները տեղավորել ապակե բանկայի մեջ և ավելացնել ձիթապտղի յուղն այնպես, որպեսզի փայտիկները լրիվ ծածկվեն:

2. Ծածկել և տեղավորել չոր և սառը վայրում 3 շաբաթ: Ժամանակ առ ժամանակ խորհուրդ է տրվում թափահարել բանկան:

3. Երեք շաբաթ անց լավ թափահարել բանկան, քամել յուղը և լցնել մուգ շշի մեջ: Պահպանել յուղը չոր, սառը վայրում:

4. Խորհուրդ է տրվում օգտագործել օրը 2-3 թ/գ՝ ավելացնելով այն աղցանների, շիլաների և սոուսների մեջ:

Զգուշացում. այս յուղը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն արյան բարձր ճնշում:

 Նյութի աղբյուրը՝ 168.am