Մայիսի 16-ին հրդեհված «Սպայկա» ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պարտք է կուտակել նաև Շիրակի մարզում: Ընկերությունը կրկին կարտոֆիլ է մթերել այդ մարզից ու ամիսների ընթացքում մոտ 10 միլիոն դրամի պարտք կուտակել: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից: Վերջինս հաստատել է, որ ընկերությունն իրենց մարզում ևս գյուղացիներին ու ֆերմերներին պարտք է:
«Անկեղծ ասած, կոնկրետ թիվը չգիտեմ, բայց գիտեմ, որ 10 միլիոնից ավել էր: Հիմնականում ընկերությունը պարտք է 12 ֆերմերների և գյուղացիների: Ընկերության ներկայացուցիչները եղել են մեր գյուղվարչությունում ու ասել, որ կմարեն իրենց պարտքերը»:
«Սպայկա»-ն շիրակցիներին պարտք է


