Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա հունիսի 25-ի երեկոյան զինված հարձակում է եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ փորձել է սուպերմարկետի դրամարկղից գումար հափշտակել:
«Հունիսի 26-ին, ժամը 03:00-ին զանգահարել եւ հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմանում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել է դրամարկղին եւ զենքի գործադրմամաբ պահանջել հանել գումարը»,-ասացին ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: