BlogNews.am-ը գրում է.

Երաժշտական ճաշակ հասկացությունը ներքին ընկալման հարց է: Եթե հարցնես հայ երգիչ-երգչուհիներին, թե ինչու են նրանք հիմնականում անորակ, ռաբիս ու ցածրարժեք երաժշտություն ներկայացնում, կպատասխանեն՝ դա է պահանջում լսարանը: Սակայն հայ երաժշտարվեստում, այնուամենայնիվ, կան երգիչ-երգչուհիներ, ովքեր սկզբունքային են իրենց աշխատանքի մեջ: Այսօր կներկայացնեմ այն հայ երգիչ-երգչուհիներին, որոնց աշխատանքը միշտ բարձր նշաձող է թելադրում, միշտ ճաշակով է, ու որ ամենակարևորն է, նրանք գրագետ երաժշտություն են մատուցում:


Սիրուշո
Այս երգչուհու երաժշտական կարիերան սկսվել է շատ վաղ: Սիրուշոն դեռ պատանեկության տարիներին էր աչքի ընկնում իր ինդիվիդուալությամբ: Տեսնելով, որ իր տարիքին համապատասխան հայկական ժամանակակից երաժշտություն չկա, երգչուհին ինքը գրեց հայկական երևի թե առաջին R&B ոճի մեջ երգը՝ «Ես սիրում եմ միայն քեզ»: Տարիներն են անցնում, սակայն երգչուհին չի դադարում լսարանին մատուցել ճիշտ երաժշտություն, իսկ վերջին շրջանում էլ նա դա անում է հայկականության և ազգային ոճի ու ոգու ընդգծված շեշտադրումներով:

Արամն MP3
Արամն իր ստեղծագործական ուղու մեկնարկին գրեթե չէր ակցենտավորում իր երաժշտական տաղանդը: Արամին լայն լսարանը ճանաչեց հումորային «32 ատամ» նախագծից: Սակայն այն, որ Արամն ունի հզոր ու ճկուն ձայն, պարզ դարձավ նրա նմանակումներից: Եվ ահա նախագծից հետո Արամը լուրջ զբաղվեց երաժշտությամբ: Մեկը մյուսի հետևից թողարկված հիթերը պատճառ դարձան, որ նա ճանաչվի լավագույնն ու Հայաստանը ներկայացնի «Եվրատեսիրում»: Այսօր էլ Արամն MP3-ը չի դադարում ջանասիրաբար աշխատել ու թողարկել նոր հիթեր, որոնք միշտ պոզիտիվ են, երաժշտական առումով՝ գրագետ և, իհարկե, ճաշակով:

Իվետա Մուկուչյան
Իվետան հայկական երգարվեստում հայտնվեց երաժշտական հեռուստանախագծերից մեկի շնորհիվ: Սկզբնական շրջանում երգչուհին չուներ սեփական երգացանկ և երգում էր հայկական և միջազգային տարբեր հայտնի երգեր: Ժամանակի ընթացքում երգչուհու երգացանկը համալրվեց, և այսօրվա դրությամբ Իվետային, միանշանակ, կարող ենք համարե:

Գարիկ Պապոյան
Գարիկ Պապոյանը ևս հայտնի դարձավ «32 ատամ» նախագծից: Այն, որ Գարիկը փայլուն երաժիշտ է, գիտենք նրա պատրաստած քավրներից, սակայն, բացի երաժշտական ձևավորումներից, Գարիկը նաև երգահան է: Ներկա պահին Գարիկը ստեղծագործական նոր փուլի մեջ է: Սոնա Ռուբենյանի հետ նա երկրորդ կյանք է տալիս հայկական ժողովրդական և էստրադային երգերին, և միանշանակ կարելի է ասել, որ դա նրանց մոտ ստացվում է գերազանց:

Արտեմ Վալտեր
Արտեմը նախորդ թվարկվածների համեմատ շատ ավելի նոր դեմք է մեր շոու բիզնեսում, սակայն այս երկու-երեք տարին էլ արդեն բավական է, որ նրա ստեղծագործական գործունեությանը գնահատական տրվի: Ռիթմիկ, ակումբային, մոդեռն երաժշտություն ստեղծող Արտեմի հիթերը շատ արագ են տարածվում, սիրվում, ճանաչվում ու հիշվում: Երիտասարդ երաժիշտը ստեղծագործում է, ինչպես ինքն է ասում, իր տրամադրության թելադրանքով։ Երևի հենց դրա մեջ է այն գաղտնիքը, թե ինչու են Արտեմի երգերն ունկնդրին այդքան հարազատ թվում:

Նյութի աղբյուրը` BlogNews.am