Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին բուռն քննարկումների տեղիք տվեց և մինչ օրս ֆեյսբուքում շրջանառվում է, թե մեզ նման սոցիաական ծանր պայմաններում գտնվող երկրում այս պահին 60 մլն դոլար ծախսել եկեղեցու համար չէր կարելի»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում. «Օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում էր այդ գումարով մի քանի հինավուրց եկեղեցի վերանորոգել և մնացած գումարով զենք-զինամթերք ձեռք բերել: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ՝ որպես տնտեսագետ, այն հարցին, թե ի՞նչ է կարծում, այդ 60 մլն ծախսն արդյունավե՞տ էր՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը: Նա պատասխանեց. «Եթե դուք նայեք, տեսնեք՝ ինչ զարդաքանդակներ կան այնտեղ, հո բորսայական ապրա՞նք չի, այդ զարդաքանդակները… Ես գտնում եմ, որ այդ թիվն արժանահավատ է»
«Ծառուկյանի եկեղեցին հո բորսայական ապրա՞նք չի»


