Մի’ նստեք անկյունում
Եթե հավատանք հնագույն նախանշաններին, ապա անկյունում նստած մարդուն 7 տարի անհաջողություն է սպասում: Իսկ ֆեն շույի հետեւորդները պնդում են, որ մարդուն կարող է վնաս պատճառել ոչ միայն սեղանի անկյունը, այլեւ տան ցանկացած մյուս սուր անկյունները (սեղանի, կահույքի, պահարանի եւ այլնի անկյունները): Ֆեն շույի համաձայն` բնակարանի, տան բոլոր սուր անկյունները բացասական էներգիա են ճառագում:
Եթե մարդը հաճախ է անկյունում նստում, կամ մշտապես նրա կողմն են ուղղված սուր առարկաները, ապա դա կարող է նրա առողջության, անձնական կյանքի եւ ֆինանսական բարեկեցության վրա բացասաբար ազդել: Անախորժություններից խուսափելու եւ հաջողությունը գրավելու համար ավելի լավ է խուսափել տանը անկյունավոր կահույք ունենալուց, իսկ բոլոր սուր սարքերը (դանակներ, պատառաքաղներ եւ ածելիներ) պահել փակ արկղերում:
Մի’ զրուցեք շեմքին
Ֆեն շույի ուսմունքում շեմքը համարվում է 2 աշխարհների միջեւ սահմանը: Մի կողմում «քո» աշխարհն է, մյուսում` «օտար»: Եթե որեւէ մեկի հետ շփվեք շեմքին, ապա ձեր զրուցակցի հետ կապը կկորցնեք: Կարող եք կարճ ժամանակ անց նրա հետ վիճել կամ երկար ժամանակով բաժանվել:
Սրա մեջ է ամփոփված ըստ ֆեյ շույի հաջողության գրավման երկրորդ գաղտնիքը` զրուցակցի հետ շեմքին շփվել չի կարելի, այլապես կկորցնես նրա հետ կապը:
Մի’ պատրաստեք վատ տրամադրությամբ
Սնունդը ներծծում է մեր բոլոր էմոցիաները: Այնպես որ` եթե ձախ ոտքի վրա եք արթնացել եւ որոշել եք ձեր ընտանիքի համար նախաճաշ պատրաստել, ապա համոզված եղեք, որ տնեցիներից բոլորի տրամադրությունը կփչանա եւ նրանց օրը կձախողվի:
Մի’ կանգնեք անկյունում
Երբեք անկյունում մի’ կանգնեք: Ֆեն շույի համաձայն`տան անկյունները էներգետիկ վամպիրներ են համարվում, որոնք կարող են մարդու ամբողջ էներգիան կլանել: Եթե երկար կանգնեք անկյունում, ապա ոչ միայն տրամադրության վատթարացում եւ հոգնածություն կզգաք, այլեւ ֆիզիկական հիվանդագին վիճակ:
Մի’ ցույց տվեք ձեզ վրա
Երբեմն ծանոթի ինչ-որ հիվանդությունը նկարագրելիս մենք փորձում ենք նրա վիճակը մեր վրա պատկերել: Օրինակ` եթե ձեզ հարցրել են ձեր ծանոթի ոտքի վնասվածքի մասին, մեծ մասամբ դուք անպայման ձեզ վրա ցույց կտաք նրա վնասվածքի չափը եւ տեղադրությունը: Կտրականապես արգելվում է այսպես վարվել: Ուրիշի հիվանդությունը ձեզ վրա ցույց տալով` դուք անախորժություններ ստանալու վտանգի եք ենթարկվում: