Վերջին 10 օրերին Ադրբեջանի ԶՈւ-ն 8 զինծառայող է կորցրել: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հաստատված տվյալներով՝ 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 8 զոհ է տվել: Չհաստատված տվյալներով՝ զոհերի թիվն ավելին է»,- նշեց նախարարը՝ պարզաբանելով, որ երկրորդ դեպքում խոսքը հաջողությամբ իրականացված պատժիչ գործողությունների մասին է, սակայն դրանք արդյունքում զոհերի մասին հստակ տվյալներ չկան:
Նախարարի խոսքով՝ զոհված ադրբեջանցի զինծառայողներին չեն հուղարկավորել եւ ադրբեջանական մամուլում նրանց մասին տվյալներ չկան: