Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննությունը դեռևս չի կարողանում ներկայացնել հստակ ապացույցներ գործի շրջանակներում կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմ: Այս մասին հայտնում է «Ժամանակ» թերթը:

Արայիկ Պետրոսյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով և շարունակում է կալանավորված մնալ նաև Արտակ Պետրոսյանը:

Փաստաբանը հավաստիացրել է, որ նրանք կալանքի տակ են, քանի որ այդպես էր պետք, նրանց դեմ ծանրակշիռ փաստեր, ապացույցներ չկան:

Ավելին, ըստ Գիվի Հովհաննիսյանի` քննությունն ակնհայտորեն թերի է, քանի որ համապատասխան քննչական գործողություններ չեն կատարվում: