ՌԴ Զինված ուժերի ծրագրային համընդհանուր մոդեռնիզացիան վերաբերվում է ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ նաև դրանից դուրս գտնվող ռազմական օբյեկտներին: Այն ամբողջությամբ վերաբերվում է նաև Գյումրիում գտնվող ռազմակայանին: Այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է «Ազգային պաշտպանության» պարբերականի գլխավոր խմբագիր, Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծությունների կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն` մեկնաբանելով ավելի վաղ տարածված լուրերը, որոնց համաձայն Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է տակտիկական հրթիռային համակարգեր «Իսկանդեր ԷՄ » և համազարկային կրակի համակարգեր «Տորնադո Գ»:

«Հայաստանը, ինչպես նաև Բելոռուսը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, բարեկամ և տարածաշրջանում գեոքաղաքական դաշնակից է: Մոսկավան մեծ ուշադրություն է հատկացնում Երևանի հետ համագործակցությանը, այդ թվում նաև ռազմատեխնիկական ասպարեզում, որը կարևոր հանգամանք է Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար: Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունության հաստատմամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը և ավելացրել, որ ծրագրի շրջանակներում Ռուսաստանը «հոգ կտանի» Հայաստանի իր ռազմական բազայի համար, կօժանդակի Հայաստանի օդային ուժերի մոդեռնիզացիային և ստեղծի դրա համար պայմաններ, ինչպես նաև զենքեր է տրամադրելու ավելի ցածր գներով:

Պատասխանելով այն հարցին, իսկ ինչպես կբերաբերվի Ադրբեջանը ռուս-հայկական ռազմա-քաղաքական համագործակցության զարգացումը Իգոր Կորոտչենկոն հայտարարել է « Բաքուն կարող է մտածել ինչպես ցանկանում է: Մեզ համար կարևոր է, թե մենք Հայաստանի հետ ինչպես ենք հասկանում մեր կապերը: Մենք չենք մոռանա, որ Բաքվի քաղաքականության պատճառով Ռուսաստանը կորցրեց իր ռադիտեղորոշիչ կայանը Ադրբեջանի տարածքում: Մեզ հեռացրեցին այնտեղից վարձակալության գինը բարձրացնելու պատրվակով: Մեզ հեռացրեցին և մենք էլ հեռացանք: Ընդ որում Ռուսաստանը չի պատրաստվում վրեժ լուծել: Բաքուն իրավունք ուներ այդպես վարվելու, Ռուսաստանն էլ իրավունք ունի չմոռանալ այդ մասին գլոբալ, գեոքաղաքական պլանում»:

«Հայաստանի հետ մենք այդպիսի խնդիր չունենք» հիշեցրել է Կորոտչենկոն և ավելացրել, որ  Հայաստանը կարևոր է մեզ համար և Ռուսաստանի ռազմական գերակայություններից մեկն է, այդ թվում նաև կայունության գործոնի առումով:

Իգոր Կորոտչենկոն, անդրադառնալով հայկական բանակի ընդհանուր վիճակին, նշել է, որ չնայած սահմանափակ բյուջեի այն բավականաին լավ վիճկում է գտնվում: