Greatpicture.ru-ն գրում է, որ առաջարկվող ճանապարհներից մեկի ընտրությունը շատ բան կարող է պատմել մարդու բնավորության մասին։ Ընտրեք այն ճանապարհը, որը ձեզ ամենաշատն է գրավում, և իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում։
1. Ավտոմեքենայի ճանապարհ։ Ձեզ հոգեհարազատ է կյանքի՝ պարզ և հարմար ճանապարհը։ Նշագիծը տեսանելի է ձեզ համար, կանոնները հայտնի են ձեզ։ Այդ պատճառով էլ դուք վստահ եք զգում ձեզ։ Բացի այդ՝ այդ ճանապարհով բազմաթիվ այլ մարդիկ են անցել։ Սովորելով կյանքի «երթևեկության կանոնները»՝ փոխում եք կյանքի ուղղությունը՝ խելամտորեն շրջանցելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները։
2. Ճանապարհի բացակայություն։ Անվախ եք, խիզախ։ Ընդունակ եք նոր ճանապարհ բացահայտել և մարդկանց տանել ձեր ետևից։ Ընդ որում, ձեզ համար այնքան էլ կարևոր չէ՝ ձեզ կհիշե՞ն բարի խոսքով, թե՞ ոչ։ Ձեզ համար գլխավորը նպատակն է, որին հասնելու համար վստահորեն առաջ եք շարժվում։ Դժվարությունները միայն թարմացնում են ձեզ։
Եվ եթե նույնիսկ որևէ մեկը չի համարձակվում գալ ձեր ետևից, դա չի փոքրացնում առաջ շարժվելու և նոր բարձունքներ գրավելու ձեր ցանկությունը։ Ձեր կյանքն արկածների խճանկար է։ Ինքներդ եք գտնում ձեր ճանապարհը և ինքնուրույն հաղթահարում խոչընդոտները։ Վստահ եք ձեր ուժերի վրա և կարողանում եք ելք գտնել ցանկացած իրավիճակից՝ չնայած շրջապատը երբեմն փորձում է գուշակել, թե դա ձեր ինչին էր հարկավոր։
3. Երկաթգիծ։ Մի կողմից՝ այս ճանապարհը ձեզ պարտադիր կտանի դեպի նշանակետ։ Միևնույն ժամանակ՝ այս ճանապարհով գնալը բավական բարդ է. պետք է կա՛մ շատ փոքր, կա՛մ շատ մեծ քայլեր անել։ Նորմալ քայլերով առաջ շարժվել հնարավոր չի լինի։ Այս ճանապարհով շարժվելով՝ դուք արագ հոգնում եք. Մեկ՝ թռիչք, մեկ՝ անկում… փոփոխական հաջողություն և տրամադրություն։ Բայց մի մոռացեք, որ ցանկացած պահի կարող է հայտնվել գնացքը, որը կարող է կտրուկ փոխել կյանքը։ Պատրա՞ստ եք դրան։
4. Ասֆալտապատ ճանապարհ։ Ամուր ճանապարհ՝ գրեթե առանց ռիսկի։ Դրանով կարելի է քայլել՝ ինչպես պատահի։ Ամեն դեպքում ստիպված կլինեք հետևել որոշակի կանոնների՝ կյանքի կողնակում չհայտնվելու համար։ Կարծում եք, թե ինդիվիդուալիստ եք, բայց եթե ավելի օբյեկտիվ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, կհասկանաք, որ կարող եք հեշտությամբ գերադասել ընկերակցության հարմար պայմանները։ Հարմարավետությունը ձեր կյանքում երկրորդական տեղում է։
5. Նեղլիկ ճանապարհ։ Ձեր որոշումներում գերակայում է մյուսներին չնմանվելու ցանկությունը։ Պատրաստ եք կյանքի հարմարություններից հրաժարվել այն ճանապարհի համար, որը ձեր սրտով է։ Ձանձրանում եք հարթ ճանապարհով քայլելուց։ Ձեզ կարող են ոգեշնչել չբացահայտված հորիզոնները։ Եվ, եթե նույնիսկ ոչ ոք չգիտի, թե ուր կարող է տանել ճանապարհը, դուք կգնաք հենց այդ ճանապարհով։ Դուք ավելի երջանիկ կլինեք բնության ձայների ուղեկցությամբ քայլել, քան լուռ հետևել հարմար ճանապարհով քայլող ամբոխի հետևից։
6. Գյուղական ճանապարհ։ Ոչ այնքան մոտ, ոչ այնքան հարմար և ոչ այնքան հեշտ ճանապարհ։ Բայց այս ճանապարհն ուրախացնում է ձեզ։ Դրանով այնքան էլ շատ մարդ չի քայլում, այդ պատճառով մտածելու, դանդաղ առաջ շարժվելու հնարավորություն կունենաք։ Գնահատում եք միայնությունը, իսկ ժամանակավոր մենությունը ձեզ նույնիսկ անհրաժեշտ է։ Ո՞ւր է տանում այդ ճանապարհը. դա հայտնի է միայն ձեզ։ Եթե ցիվիլիզացիայի և արագության ցանկություն ունենաք, կքայլեք կյանքի հանգիստ ճանապարհով, իսկ եթե հոգին խաղաղության կարիք ունենա, լուռ անկյուն կգտնեք։ Ընտրությունը միշտ ձերն է։
7. Մանրախիճով ճանապարհ։ Այս ճանապարհով քայլելով՝ հեշտությամբ կարելի է վնասել ոտքերը։ Եթե սա ժամանակավոր իրավիճակ է, առանձնակի խնդիրներ չեն առաջանա։ Հնարավորություն կունենաք այն համեմատել այլ ճանապարհների հետ, մտածել, թե ինչն է համապատասխանում ձեզ։ Սակայն այս ճանապարհով երկար քայլելը հյուծում է և ուժերի արագ անկման պատճառ դառնում։ Դա է պատճառը, որ ձեզ հաճախ ուղեկցում են վատ տրամադրությունն ու կյանքից դժգոհ լինելը։
8. Այգու ճանապարհ։ Գերադասում եք, որ ձեր փոխարեն ընտրություն կատարեն։ Ձեզ իսկապես դուր է գալիս այն հանգամանքը, որ այգու ճանապարհն արդեն որոշված է։ Դուք նկատում եք, որ այս ճանապարհը ստեղծողը հաշվի է առել ոչ միայն իր ճաշակը, այլև հոգ է տարել ձեր մասին։ Ընդ որում, սիրում եք էսթետիկ հաճույք ստանալ՝ առանց ռիսկի դիմելու։
Հաճախ եք վախենում պատասխանատվություն վերցնել ձեզ վրա։ Հնարավոր է՝ միշտ է այդպես եղել, հնարավոր է՝ դա ձեր ներկայիս վիճակն է։ Բայց պատասխանատվությունը դնում եք ավելի ուժեղ ուսերին՝ ցանկանալով վայելել ցանկացած վայրկյան։ Այդ պահին դուք գոհ եք ձեզանից ու ձեր ընտրությունից։
Նյութի աղբյուրը` 168.am