Այսօր շիկահերների միջազգային օրն է: Շիկահերներն առաջին անգամ իրենց տոնը նշել են 2006 թվականին` որոշելով իրենց արժանիքները գնահատել և պարգևատրվել «Ադամանդե շպիլկա(մազակալ)» մրցանակով:
Ինչպես նշում են գիտնականները իրական շիկահերը շատ հազվադեպ երևույթ է և նրանց հաշվարկով 2202 թվականին նրանք վերանայելու են Երկրի երեսից: Միայն վերջին 50 տարվա ընթացքում շիկահերների թիվը կրճատվել է տիեզերքի ամբողջ բնակչության 49 %-ից 14 %-ի: Դրա պատճառները մի քանիսն են: Աառաջինը այն պատճառով, որ եթե երեխան ծնվել է շիկահեր, ապա երեխայի երկու ծնողներն էլ պետք է լինեն շիկահեր: Երկրորդը այն պատճառով, որ այն պետություններում, որտեղ սևահեր բնակչությունն է գերակշռում, արձանագրվում է բնակչության աճ, իսկ եվրոպացիները` գերմանացիները, սկանդինավները և ռուսների թիվը գնալով կրճատվում է, քանի որ ընտանիքները սահմանափակվում են միայն մեկ երեխայով: Համաձայն գիտնականների, շիկահեր վերջին մարդը ծնվելու է Ֆինլանդիայում, որտեղ գոյություն ունի ամենամեծ թվով շիկահեր բնակչությունը: