«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանկներս կերկարաձգի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:
Դա տեղի կունենա հուլիսի 15-ին, հայտնում է «Sport.es»-ը:
Այսօր` հունիսի 30-ին, Ռոսարիոյում կկայանա Լիոնել Մեսսիի հարսանեկան արարողությունը Անտոնելա Ռոկուցոյի հետ: Դրանից հետո նորապսակ զույգը հարսանեկան ճամփորդության կմեկնի, իսկ հուլիսի 15-ին ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի:
Սպասվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:
Մեսսի պայմանագրում 400 մլն եվրո հրաժարագին կնշվի: 30-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: