Երևանի քաղաքապետարանի տարածած հանրապետության հրապարակը վերափոխելու մասին աղմկահարույց հայտարությունը` հասարակության լայն քննարկման թեմա դարձավ և զարմացրեց մի շարք մտավորականների և քաղաքացիների: Համաձայն այդ հայտարարության հանրապետության հրապարակի վերակառուցման համար մրցույթ են հայատարարել:
YerevanNews.am-ը փորձեց պարզել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից, որպեսզի հասկանալի դառնա, թե որքանով է նա ճիշտ համարում հանրապետության հրապարակը նորոգելը վերակառուցումը.
«Ես կարծում եմ այն պայմանները, որոնք դրված են, պետք է վերանայվեն և հանրությանը չի կարելի ներկայացնել, որ վերակառուցում է գնում»,- այս մասին ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և ավելացրեց, որ այդ հայտարաությունում շատ են անհասկանալի և չպարզաբանված կետերը:
«Մրցույթի պայմանները պետք է վերանայեն, որպեսզի մենք հասկանանք տրանսպորտային հանգույցի վերացվելը ինչպես է լինում: Լոկալ հարց լինի, ոչ թե ծավալատարածական լուծումներ»,-ասաց Միանսյանը:
Վերջինս նշեց, որ մրցույթի պայմաններ վերանայել ասելով նկատի ունի այն, որ մրցույթի պայմանների մեջ գրված է, որ այն նախագծերը առանձնակի ուշադրության կարժանանան, որոնք հիմնավոր լուծումներ կառաջարկեն հրապարակի վերակառուցման, ծավալատարածքային հորինվածքների կատարելագործման համար, սակայն ճարտարապետը գտնում է, որ հրապարակը այնքան ներդաշնակ է, որ ծավալատարածքային հորինվածքների միտքն արդեն վտանգավոր դարձվածք է:
«Ով, որ մրցույթին մասնակցի». այս «վտանգավոր դրաձվածքի» պատճառով կարող է ամբողջ հրապարկը փչացնել»,-ավելացրեց Մինասյանը:
Բացի դրանից Ճարտարապետների միության նախագահը գտնում է, որ քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել,առանց մշակույթի նախարարության և ճարտարապետների միության հետ համաձայնացնելու.
«Դա հանրապետական կարգի հուշահամալիր է և համարվում է հուշարձան: Մրցույթի պայմանների մեջ պետք է գրված լինի, որ դա հուշարձան է և նրանց ձեռք տալ օրենքով չի կարելի»,- հավելեց Մինասյանը:
Այստեղ զավեշտալին այն է, որ Ճարտարապետների միության նախագահը չգիտեր այն մասին, որ իրեն ևս ընդգրկել են քաղաքապետարանի աղմկահարույց մրցույթի հանձնաժողվի կարզմում: Վերջինս այս մասին տեղեկացել է մամուլի հրապարակումներից:
Մինասյանը մեզ հետ զրույցում խոստացավ հրաժարվել հանձաժողովի անդամ լինելուց և մրցույթին մասնակցելուց, եթե քաղաքապետարանի հայտարարված մրցույթի պայմանները չվերանայվեն:
«Տրանսպորտի համար հրապարակը չի կարելի վերափոխել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ, որի հանձնաժողովը կգլխավորի Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը, քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով մի քանի իրողություններ: