Ապագայի համակարգիչները այնքան տեխանոլոգիապես հարուստ կլինեն, որ կկարողանան փոխարինել մարդկանց: Այսպիսի հաշվարկներով հանդես է եկել Apple կազմակերպության հիմնադիրներից մեկը Սթիվ Վոզնյակը: Այս մասին նշում է անգլիական The Daily Mail պարբերականը:

Նրա խոսքերով 20 տարի անց մոբիլային սարքավորումները այնքան նման կլինեն մարդկանց, որ նրանց հետ հնարավոր կլինի «զրուցել»: Այն իր հետ կբերի շատ առավելություններ:

Այսպես յուրքանչյուր երեխա ապագայում կարող է ստանալ իր անհատական դասատուն և զարգանալ իր հատուկ ծրագրով և ոչ դպրոցի կողմից պարտադրված խրագրով: Այսպիսի ուսուցումը կյլինի ավելի էժան քան կրկնուսույցի ծախսերն են և կսովորեցնի երեխաներին լինել ավելի ստեղծագործող, այլ ոչ թե օգտնվել ուրիշների գաղափարներից:

Իհարկե դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մոբիլային սարքավորումները սկսեն մտածել մարդկանց նման:

«Ես ցանկանում եմ, որ ինչ հասկանում է մարդը, հասկանա նաև իմ հեռախոսը»,- նշել է Վոզնյակը:

Նա նշել է, որ աշխատանքը այս ուղությամբ սկսվել է շատ վաղուց, այն պահից, երբ մարդիկ սկսել են օգտագործել մկնիկը և «աշխատանքային սեղանը»:

Apple կազմակերպության ներակայացուցիչը համոզված է, որ մարդկանց ավելի ու ավելի գրավում է տեխնոլոգիական սարքավորումները, որոնք կարող են կրել, ինչպիսիք են ժամացույցները և Google ակնոցները:

Վոզնյակի խոսքերով նա երազում է, որ մի կոճակի սղմելով հնարավոր լինի փոխել ավտոմեքենայի գույնը, որը ըստ նրա շատ հնարավոր է: