1. Նա ինքն է հոգ տանում իր մասին
Իրենով հպարտացող կինը միանգամից իր վրա ուշադրություն է հրավիրում։ Նա պատասխանատու է այն ամենի համար, ինչ անում է՝ զերծ մնալով որեւէ հարցում անիրավացի մեղադրվելուց։ Նա հուսալի, աշխատասեր ու ինքնավստահ կին է։
2. Նա հարմարավետ է զգում ինքն իր հետ
Նման կինը գիտի իր արժեքը եւ վստահում է իր ուժերին։ Երբեմն նա կարող է այնքան էլ անվտանգ չլինել, հատկապես, երբ հպարտությամբ նայում է հայելու մեջ։ Այդ կինը բավական խելացի է՝ հասկանալու համար, որ արտաքինի մասին սեփական կարծիքն առաջնային նշանակություն ունի։
3. Նա անկախ է
Այլ կերպ ասած՝ նրան ոչինչ պետք չէ, ինչը դրական է ընկալվում։ Անկախ կնոջ անձնական պահանջմունքների մասին ոչ ոք ոչինչ չգիտի։ Նա ձեր ոտքերը չի ընկնի, որպեսզի դուք ապահովեք նրա ֆինանսական, մտավոր նկամ ֆիզիկական պահանջները։ Նման կինը հարաբերություններում հավասար զուգընկեր է։
4. Նա եսակենտրոն չէ
Բնակաբանար, իսկական կինը եսակենտրոն չէ։ Հակառակը, նա ավելի շատ տալիս է, քան վերցնում, եւ առաջնային է համարում այլոց շահերը։ Նա իր նկատմամբ սեր, ազնվություն ու հարգանք է ցանկանում։
5. Նրան չեն հետաքրքրում դրամաները
Այդ կինը խաղեր չի խաղա, վեճը չի բորբոքի կամ չի ձգտի նրան ստիպել խանդել։ Նա իսկապես տանել չի կարողանում անիմաստ դրաման։
6. Նա ձեզ առաջարկում է դառնալ ձեր իսկ լավագույն կրկնօրինակը
Միայն իսկական կինը գիտի, թե ինչի եք դուք ընդունակ եւ կսատարի ձեզ՝ ոչնչի մասին չանհանգստանալով։ Նա ցանկանում է, որպեսզի դուք օգտագործեք ձեր բոլոր հնարավորությունները, քանի որ սիրում ու հարգում է ձեզ ու ձեր ունակությունները։
7. Վիճելի իրավիճակներում նա խոհեմ է
Հասուն ու խոհեմ կինը հասկանում է, որ վեճերից հնարավոր չէ խուսափել։ Սակայն մյուս կանանցից նա առանձնանում է նրանով, որ ցանկացած իրադրությունում տրամաբանող է եւ հավասարակշռված։ Նա կողմ է ցանկացած վեճ խաղաղ հարթելուն։
8. Նա չի վախենում հայտնել իր կարծիքն ու հետեւում է իր սկզբունքներին
Իր բոլոր համոզմունքներն արտահայտելու համար նա գիտելիքների մեծ պաշար ունի։ Հնարավոր է՝ ամենագլխավորն այն է, որ համբերատար է մյուսների նկատմամբ, եւ լսում է այն ամենը, ինչ նրանք ցանկանում են ասել։ Հարաբերությունների համատեքստում նա ձեր աջակցությունը չի պահանջում՝ սպասելով, որ կսկսեք հանգստացնել իրեն։
9. Նա իրական է նույնիսկ ինտիմ մերձեցման ժամանակ
Ամեն ինչ պարզ է։ Նման կանայք ամաչկոտ չեն ինտիմ մերձեցման հարցերում։ Դուք գիտեք, երբ նա պատրաստ կլինի հաջորդ քայլին։ Իսկական կինը ինտիմ բնույթի հարցերին վերաբերում է ինչպես մյուս բոլոր հարցերին՝ հասուն եւ խելամտորեն։
10. Նա միայն դրական տպավորություն է գործում
Իսկական կինը շատ լավ բնավորություն ունի։ Նա ինքնավստահ է, անկեղծ, ազնիվ ու հավատարիմ։ Նա երբեք չի դադարում մարդկանց վրա լավ տպավորություն գործել։ Շատ հավանական է, որ ձեր ընտանիքի բոլոր անդամները նրանով կհիանան ու կհարգեն նրան։
11. Ձեր բախտը շատ է բերել
Իհարկե, նման կին ունեցող տղամարդը երջանիկ է։ Դուք նաեւ պետք է հպարտ լինեք, քանի որ նման կինը չի հանդիպի մեկի հետ, որը նրա հույսերը չի արդարացնի։ Եթե նա ցանկանում է ձեզ հետ կիսել իր կյանքը, պարզապես ուրախ եղեք ձեզ համար։
Նյութի աղբյուրը՝ NEWS.am